Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության ժամանակ պետք չէ ուտել երկուսի փոխարեն. 1in.am

Հղիության ժամանակ պետք չէ ուտել երկուսի փոխարեն. 1in.am

Էդինբուրգի համալսարանի գիտնականները նախազգուշացնում են, որ հղիության ժամանակ չափից շատ ուտելը կարող է երեխայի մոտ առողջական խնդիրների պատճառ դառնալ: Այս մասին գրում է Kedem.ru-ն:

 

Հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ հղի կանանց կողմից ճարպերի բարձր պարունակություն ունեցող մթերքներ օգտագործելը թուլացնում է պտղի պաշտպանությունը սթրեսի հորմոնի` կորտիզոլի ազդեցությունից: Դրա հետևանքով պտղի աճը կարող է դանդաղել, իսկ արդեն հետագա կյանքում նման երեխաները կարող են տրամադրության խանգարումներով տառապել:

 

Բացի դրանից՝ հղիության ժամանակ ապագա մայրերի շատ ուտելը կարող է հանգեցնել քրոմոսոմների ծայրերին պաշտպանիչ ծածկույթների կարճանալուն, որոնք էլ կրճատում են մարդու կյանքի տևողությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. skalpil.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ